copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:06 24-05-2022

20 երկրներ որոշել են լրացուցիչ ռազմական օգնություն ուղարկել Կիև. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Լլոյդ Օսթինը «Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խմբի» նիստում ասել է, որ 20 երկրներ որոշել են լրացուցիչ ռազմական օգնություն ուղարկել Կիև։

Մասնավորապես, Օսթինի խոսքը մեջբերում է CNN-ը, Դանիան համաձայնել է տրամադրել Harpoon հականավային հրթիռային կայան և զինամթերք, որպեսզի «Ուկրաինան կարողանա պաշտպանել իր ափերը»:

Չեխիայից, Պենտագոնի ղեկավարի խոսքով, Ուկրաինան «էական աջակցություն» է ստանում է, այդ թվում՝ հարվածային ուղղաթիռներ, տանկեր և հրթիռային համակարգեր։ Մյուս երկրները, հավելել է Օսթինը, «նոր պարտավորություններ են ստանձնել ուկրաինացի զինվորականներին պատրաստելու և ուկրաինական ռազմական համակարգերի աջակցության հարցում»:

Ընդհանուր առմամբ, «Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խմբի» հանդիպմանը մասնակցել են 47 երկրների ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված