copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:14 17-10-2021

Վրաստանում հայտարարել են կորոնավիրուսի տարածման հինգերորդ ալիքի մասին

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի տարածման հինգերորդ ալիքը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

«Դեպքերի [վարակման] թիվը զգալիորեն ավելացել է, և սա այսպես կոչված հինգերորդ ալիքի սկիզբն է: Ցավոք, այս ալիքը սկսվում է բարձր ցուցանիշներով, և, հետևաբար, կարևոր է, որ մենք բոլորս հաշվի առնենք խորհուրդները՝ դիմակներ կրենք, պահպանենք սոցիալական հեռավորություն, խուսափենք զանգվածային հավաքներից և պատվաստվենք», - ասել է Գամկրելիձեն՝ Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում:

Նա կրկին կոչ է արել երկրի բնակիչներին պատվաստվել: «Վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը վատթարացել է, մասնավորապես՝ Կախեթիում, Իմերեթիում և Սամեգրելո-Զեմո Սվանեթիում: Պատվաստումների մակարդակն այնտեղ համեմատաբար ցածր է: Իրավիճակը համեմատաբար լավ է Աջարիայում և Թբիլիսիում, քանի որ երկու շրջաններում էլ պատվաստումների մակարդակը բարձր է մյուսների համեմատ: Ես մեկ անգամ ևս խնդրում եմ բնակչությանը պատվաստվել», - հավելել է Գամկրելիձեն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը