copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:44 03-11-2022

Վրաստանի գլխավոր վարակաբանը զգուշացնում է կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին

Վրաստանի գլխավոր վարակաբան, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ողջ աշխարհում սպասվում է կորոնավիրուսի նոր ալիք։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Ցերցվաձեն նշել է, որ նոր ալիքը պայմանավորված կլինի Omicron շտամբի նոր ենթատեսակներով։

«Վերջին շաբաթների ընթացքում տեղեկություններ են ի հայտ եկել, որ Եվրամիությունում արդեն աճում է վարակման, հոսպիտալացման և կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը»,- ասել է Ցերցվաձեն։

Նա նշել է, որ ներկայումս Վրաստանը հաջողությամբ հաղթահարում է իրավիճակը, մահերի թիվը 7 ամիս է, ինչ նվազագույն մակարդակի վրա է։ Մասնագետի խոսքով՝ համաճարակի ողջ պատմության ընթացքում Վրաստանում մահացության մակարդակը 1 տոկոսից պակաս է, ինչը ավելի ցածր է, քան աշխարհի 111 երկրներում։

«Ցանկանում եմ, որ հանրությունը իմանա, որ վերջին ամիսներին Վրաստանում գրանցված COVID-19-ի մահվան դեպքերը գրեթե միշտ եղել են այն հիվանդների մոտ, ովքեր ուշ են թեստավորվել COVID-ի համար, ուշ են դիմել բժիշկներին կամ ընդհանրապես չեն դիմել և ուշ են հասել հիվանդանոց։ »,- ասել է Ցերցվաձեն։ Նա նաև բնակչությանը կոչ է արել լուրջ վերաբերվել սեփական առողջությանը և չմտածել, որ «այն ինքն իրեն կանցնի»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը