Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:43 14-10-2021

Ջարեդ Լետոն զանգահարել է անբուժելի հիվանդ ռուսաստանցի աղջկան

30 Seconds To Mars խմբի մենակատար Ջարեդ Լետոն զանգահարել է անբուժելի հիվանդ ռուսաստանցի Անաստասիա Պետրովային: Այս մասին Instagram-ում հայտնել են Ցարիցինոյի հոսպիսի ներկայացուցիչները, որտեղ այժմ գտնվում է աղջիկը:

Անաստասիան երաժշտի երկրպագուն է 11 տարեկանից, ներկա է եղել նրա համերգին: Լետոյի հետ շփվելու Նաստյայի երազանքի մասին նրա եղբայրը՝ Մաքսիմը, պատմել է քրոջ 27-ամյակի նախօրեին: «Երազում եմ, որ Ջարեդն իմանա, որ այսպիսի աղջիկ կա այստեղ՝ Ռուսաստանում, խելացի, գեղեցիկ, հավակնոտ, սիրող: Ով, չնայած ամեն ինչին, շարունակում է հավատալ իրեն, մեզ, Mars family-ի ուժին»,- ասել է նա:

Հոսպիսների օգնության «Վերա» հիմնադրամը կարողացել է Ջարեդ Լետոյի հետ կապ հաստատել «Երեկոյան Ուրգանտ» շոուին նրա մասնակցության շնորհիվ: Դերասանն իրոք զանգահարել է Նաստյային նրա ծննդյան տարեդարձից հետո և անգլերենով մի քանի րոպե զրուցել նրա հետ: «Սա իսկապես փոքր աշխարհ է: Եվ ի դեպ, ինձ դուր են գալիս քո ակնոցները»,- ասել է աղջկան Լետոն:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ