copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:28 13-10-2021

Եթե այս ամենը իրականության հետ կապ չունի, ապա պետք է շուտափույթ տրվի համապատասխան հերքում․ Հայկ Ֆարմանյան

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չնայած, որ այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ ՀՀ ՊԵԿ-ի որևէ պաշտոնական փաստաթղթի մասին, սակայն չգիտես ինչ նպատակով և ում համար, Հ1-լուրեր հեռուստաընկերության եթերում երեկվանից տարածվել է հայտարարություն-գովազդ առ այն, որ «նոյեմբերի մեկից բոլոր ապրանքների հայտարարագրերը մաքսային մարմիններն ընդունելու են բացառապես գործարքի գնի մեթոդով»:

Եթե նույնիսկ արդեն առկա է ՊԵԿ պաշտոնական փաստաթուղթ կամ կլինի այդպիսին, ինքնին առաջանում են մի շարք հարցեր.

1. Եթե մաքսային հայտարարագրերը ընդունվելու են ԲԱՑԱՌԱՊԵՍ գործարքի գնի մեթոդով, ապա դա նշանակո՞ւմ է արդյոք, որ օրենսդրությամբ սահմանված, մաքսային արժեքի հայտարարագրման մյուս մեթոդները չեն կիրառվելու։

2. Եթե հաստատվի 1-ին կետում նշվածը, ապա արդյո՞ք Եվրասիական տնտեսական միության իրավասու մարմիններն ընդունել են այդպիսի որոշում։

3. Անկախ ամեն ինչից, այդպիսի հայտարարությունները ` առանց համապատասխան հիմնավորումների, կարող են խառնաշփոթ առաջացնել գործարարների և արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների համար։

4. Եթե այս ամենը իրականության հետ կապ չունի, ապա պետք է շուտափույթ տրվի համապատասխան հերքում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը