copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:10 11-03-2024

Այս ամենը սադրանք է, չկա նման բան. ռեկտորը հերքում է բուհի փակման մասին լուրերը

Բուհերի փակման և Երևանի հայտնի շենքերի օտարման մասին լուրերը հանրային բուռն արձագանք են ստանում։ Երեկ լուր տարածվեց, թե փակվում է նաև Երևանի պետական Կոնսերվատորիան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ահազանգել էր մեներգչուհի Աննա Պողոսյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում կտրուկ հերքեց շրջանառվող լուրերը.

«Այս ամենը սադրանք է, չկա նման բան։ Այն, ինչ քննարկվում է տարիներ շարունակ՝ կապված Ակադեմիական քաղաքի և արվեստի բուհերի միավորման շուրջ, ընդամենն ուղղորդված ապատեղեկատվության ալիք է։ Հինգ ու կես տարի է՝ ինչ ասես գրում են ու խոսում»,- ասաց ռեկտորը։

Հարցին, թե ինչու ոչ ոք չի բարձրաձայնում այս խնդրին, Սոնա Հովհաննիսյանը պատասխանեց․

«Ես անձամբ մեկ տարի առաջ գրավոր, հանգամանորեն ներկայացրել եմ բոլոր փաստերը, իմ և ամբողջ բուհի դիրքորոշումները։ Եվ դա ընթերցվել է բուհի գիտական խորհրդի նիստի ժամանակ, ծածուկ բան չկա։ Մենք գրավոր դիմել ենք և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին»,- եզրափակեց Սոնա Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող