Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:09 12-10-2021

Նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում են ԲՏԱ-ից։

Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, ապա՝ անդրադարձել Իրանի հետ նախարարության ունեցած ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Նախարարը կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերությունները և նշել, որ այժմ անհրաժեշտություն կա հստակեցնելու անելիքները և ներդրում ունենալ, որպեսզի գործարար շրջանակները երկուստեք կարողանան առավել ակտիվ համագործակցել։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների և ծրագրերի իրականացման համար սահմանված ժամկետների հստակեցումը: Համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով՝ Աբբաս Բադախշան Զոհուրի նաև առաջարկել է մասնակցություն ունենալ անցկացվող ոլորտային ցուցահանդեսներին, փոխադարձ աշխատանքային այցելություններ կազմակերպել ոլորտի մասնագետների, պատվիրակությունների, միջբուհական և գիտական կառույցների միջև։

Անդրադարձ է եղել հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսվող DigiWeek-2021 միջոցառմանը, որի շրջանակներում տեղի կունենա նաև Digitec ցուցահանդեսը։ Նշվել է, որ իրանական կողմին արդեն իսկ մասնակցության հրավեր է հղվել և իրանական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառմանը ողջունելի կլինի

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել