copy image url
Ներքին 6 օր առաջ - 19:41 15-07-2026

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանի և Նորվեգիայի միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։

Նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-նորվեգական հարաբերությունների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։

Այս համատեքստում նախագահը կարևորել է հատկապես տնտեսական համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև առևտրի, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման հեռանկարները։

Դեսպան Հովլանդը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցության ընդլայնվող օրակարգը՝ առանձնացնելով մշակութային ոլորտում ու երիտասարդության հարցերով համագործակցության, ինչպես նաև COP17-ի շրջանակում հայ-նորվեգական գործընկերության կարևորությունը։ Նա նաև ընդգծել է Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի նշանակությունը։

Դեսպանը ողջունել է Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները՝ նշելով, որ դրանց արդյունքները վերահաստատում են հայ ժողովրդի հավատարմությունը խաղաղության, ժողովրդավարության և բարեփոխումների օրակարգին: Նա վերահաստատել է Նորվեգիայի աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել դեսպան Բերգլյոտ Հովլանդին արդյունավետ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել