Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:26 11-10-2021

Պատվաստումը 90%-ով նվազեցնում է հոսպիտալացման և մահվան ռիսկը․ հետազոտություն

Ֆրանսիայում COVID-19-ի դեմ պատվաստումը բարձր արդյունավետություն է ցուցաբերվել՝ կանխելով հոսպիտալացումներն ու կորոնավիրուսային վարակից մահերը: Այս մասին ասված է Epi-Phare բժշկական խմբի լայնածավալ ուսումնասիրության մեջ։ Խումբն աշխատում է Ֆրանսիայի կառավարության հետ։ Այս մասին հայտնում է The Local-ը:

Գիտնականները պարզել են, որ պատվաստանյութերի երկրորդ դոզան ստանալուց 14 օր անց պատվաստվածներին 90%-ով ավելի քիչ է սպառնում հոսպիտալացումը կամ մահը, եթե վարակվեն կորոնավիրուսով: Միևնույն ժամանակ, զգալի պաշտպանական ազդեցություն է նկատվում 75 և բարձր տարիքի մարդկանց՝ Դելտա շտամով վարակվելու դեպքում`84% և 92% 50-75 տարեկան մարդկանց համար:

Լրատվամիջոցները պարզաբանել են, որ այս ուսումնասիրությունը, որը կենտրոնացած էր COVID-19-ի ծանր ընթացքի կանխարգելման վրա, հաստատում են Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից և Իսրայելից պատվաստումների արդյունավետության տվյալները: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի հետազոտողները հայտարարել են, որ իրենց աշխատանքը մասշտաբով աննախադեպ էր:

Գիտնականները վերլուծել են 2020 թվականի դեկտեմբերից հավաքված տվյալները, երբ Ֆրանսիայում մեկնարկել է պատվաստումների արշավը: Փորձագետները համեմատել են 50 տարեկանից բարձր 22 միլիոն մարդկանց մասին տեղեկությունները, որոնցից 11 միլիոնը պատվաստված են եղել, իսկ 11 միլիոնը չեն ստացել պատվաստանյութը: Փորձագետները կազմել են պատվաստվածների և չպատվաստվածների «զույգեր»` նույն տարիքի, սեռի, բնակության վայրի, և նրանց կյանքին հետևել են պատվաստվածների կողմից դեղամիջոցի երկրորդ չափաբաժինը ստանալու պահից մինչև հուլիսի 20-ը:

Ուսումնասիրությունը կենտրոնանում է Pfizer/BioNtech, Moderna և AstraZeneca պատվաստանյութերի վրա:

Ըստ լրատվամիջոցների՝ գիտական ​​աշխատանքի արդյունքները նաև հուշում են, որ հինգ ամսվա ընթացքում՝ այս հետազոտության ժամանակագրական շրջանակներում, COVID-19-ի ծանր ընթացքից պատվաստանյութից ստացված պաշտպանության աստիճանը չի նվազել:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գլոբալ պատվաստումների կոչ էր արել: Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել բնակչության ամբողջական իմունիզացիայի օգտին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից