Ավելին 4 տարի առաջ - 19:32 10-10-2021

Սոբչակը պատմել է Սոչիում ՃՏՊ-ի հետևանքով ստացված վնասվածքների մասին

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը մեկնաբանել է հոկտեմբերի 9-ին Սոչիում տեղի ունեցած վթարը: Այս մասին հաղորդվում է նրա «Արյունոտ տիկին» Telegram ալիքում:

«Այս գրառումն անձամբ ես եմ անում: Այժմ ես տանն եմ, ուղեղի ցնցում եմ ստացել և բազմաթիվ վնասվածքներ ունեմ: Ինձ սարսափեցնում ու ցնցում է այն փաստը, որ մարդիկ են զոհվել, մենք կկապվենք նրանց հարազատների հետ», - գրել է Սոբչակը:

Հաղորդավարուհին հավելել է, որ ինքը ոչ մի տեղ չի թռչել և չի մեկնել:

«Ես մեքենայի մեջ էի: Մեքենան իմը չէ, ոչ էլ վարորդը: Ես, իհարկե, վարորդին չէի շտապեցնում: Ուղևորության ընթացքում ես աշխատանքի բերումով շփվում է Zoom-ով, և կա տեսագրությունը, թե ինչպես եմ դա անում: Դա վարորդի կոնկրետ անձնական որոշումն է եղել, դա ճիշտ է», - բացատրել է նա:

Սոբչակը պարզաբանել է, որ միջադեպի արդյունքում ուղեղի ցնցում է ստացել:

Հիշեցնենք, որ «112» Telegram-ալիքը հաղորդել էր Սոչիում ողբերգական պատահարի մասին, որը տեղի էր ունեցել մեքենայի մասնակցությամբ, որի ուղևորուհին հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն էր:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը