Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:30 25-02-2025

Ու՞ր է պետություն, որ ստացած վնասվածքների համար էլ փոխհատուցի․ հարցում

Օրերս ձյան տեղումների ֆոնին, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտատարություն արեց՝ նշելով, որ առատ ձյան պատճառով ընկնելու հետևանքով ստացված վնասվածքների բուժման հետ կապված ծախսերը պետությունը փոխհատուցելու է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատու՞մ եք, որ ձյան պատճառով ստացած վնասվածքի համար պետությունը փոխհատուցում կտրամադրի»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ չի հավատում, որ պետությունն ինչ-որ բան կփոխհատուցի։
«Ոչ, չեմ հավատում»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ չի հավատում, քանի որ պետությունը ինչքան կարողանում է մարդկանցից է վերցնում։

«Չէ, չեմ հավատում։ Պետությունն ինչքան կարողանում ա մարդկանց կպչում ա, ինչ պիտի փոխանցի։ Էդքան վթար էղավ, ում ինչ փոխանցեց, որ դա փոխանցի։ Յանի ստեղ ո՞ւր ա պետություն»,- նշեց նա։

«Նման հարցերով չեմ զբաղվում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ պետությունը պետք է փոխհատուցի, քանի որ դա քաղաքային իշխանության անգործության հետևանք է։

«Պիտի փոխհատուցում տրամադրի, որովհետև այն արկածները որ եղան քաղաքի ղեկավարող օղակների անփութության, անպետքության հետևանք են։ Հետևաբար, դա նվազագույնն է, որ իշխանությունը պետք է իր ուսերին վերցնի»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg