copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:41 10-10-2021

Իրաքի Դիյալա նահանգի ընտրատեղամասի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է երկու զինվոր

Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել:

Դա տեղի է ունեցել Դիյալա նահանգում, որը գտնվում է Բաղդադից հյուսիս-արեւելքում։ Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ հարձակման արդյունքում վիրավորվել է երկու զինվոր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ամենից շատ դիտված