copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:17 09-10-2021

Հակառակորդի գնդակից Երասխում հայ զինվոր է վիրավորվել․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ հակառակորդի գնդակից Երասխում հայ զինվոր է վիրավորվել։

«Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի՝ մասնավորապես Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: