Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 11:59 10-10-2021

Ռոնալդուն ազգային հավաքականում խաղերի քանակով եվրոպական ռեկորդ է սահմանել

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում ամենաշատ խաղերի ռեկորդ է սահմանել: Եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մեկ մարզիկ 181 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում: Մինչ այժմ համաշխարհային ռեկորդը պատկանում է մալազիական Սո Չին Էննին: Նա անցկացրել է 195 խաղ:

Ռոնալդուն շաբաթ օրը հանդես է եկել Պորտուգալիայի և Քաթարի ընկերական խաղում: Այսպիսով, ֆուտբոլիստը գերազանցել է Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսի ռեկորդը: Իսպանացին ազգային հավաքականում անցկացրել է 180 խաղ:

Բացի այդ, Ռոնալդուն թարմացրել է ազգային մակարդակով խփած գոլերի համաշխարհային ռեկորդը: Շաբաթ օրը կայացած խաղում նա 112-րդ գոլն է ավելացրել իր գոլերին: Նախորդ ռեկորդը նրան է պատկանում: Սեպտեմբերին, Իռլանդիայի դեմ խաղում, պորտուգալացին դարձել է դուբլի հեղինակ՝ գերազանցելով իրանցի Ալի Դայիին, ով 109 գոլ էր հեղինակել ազգային թիմի կազմում:

Ռոնալդուն իր նորամուտը հավաքականում նշել է 2003 թվականի օգոստոսի 20-ին Ղազախստանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում: Այդ ժամանակ նա 18 տարեկան էր: Արդյունքում երիտասարդ մարզիկը ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան