copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:05 07-10-2021

NASA-ն հերքում է ՄՏԿ-ում նոր ճաքերի հայտնաբերումը

NASA-ն հերքել է Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) նոր ճաքեր հայտնաբերելու մասին լրատվամիջոցների պնդումները: Այս մասին հայտարարել է ՄՏԿ-ում NASA-ի ծրագրի ղեկավար Ջոել Մոնտալբանոն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ ՄՏԿ-ում արտահոսքեր կամ ճաքեր կան: Մենք ոչինչ չենք գտնում, բացի ծառայողական մոդուլում արտահոսքի փոքր գոտուց»,- ասել է նա:

Ամերիկյան տիեզերական գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ իրենց մասնագետները ռուսական կողմի հետ համատեղ արտահոսքերի նոր հնարավոր տեղեր են փնտրում: Նա նաև հայտարարել է ճնշման նոր տվիչների տեղադրման ծրագրերի մասին:

«Մենք այս աշնանն արդեն ճնշման տվիչներ բերել ենք և աշխատում ենք մեր ռուս գործընկերների հետ՝ դրանք տեղադրելու և նոր տեղեկատվություն ստանալու համար»,- եզրափակել է Մոնտալբանոն:

Օգոստոսին Միջազգային տիեզերակայանի անձնակազմը նոր, ոչ միջանցիկ ճեղքեր էր հայտնաբերել ռուսական ամենահին «Զարյա» մոդուլում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել