copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:58 05-10-2021

Բրիտանիայում վառելիքի դեֆիցիտի ֆոնին վարորդները սկսել են հետապնդել բենզատարներին

Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի սկզբին բենզալցակայաններում վառելիքի սպառվելուց հետո վարորդները սկսել են հետապնդել բենզատարներին նմանվող բեռնատարների՝ մեքենաները բենզինով համալրելու համար, գրում է BBC-ն:

Միջադեպի մասին պատմել է վարորդ Ջոնի Անդերսոնը, ով 44 տոննա բետոն էր տեղափոխում: Երբ նա հասել է նշանակման վայր, նկատել է, որ իրենից առաջ ոչ ոք չի անցնում, իսկ հետևում շարվել է մոտ 20 մարդատար մեքենաներից կազմված պոչ: Նրանք բոլորը նրա հետևից գնացել են դեպի շինհրապարակ տանող ճանապարհը:

Երբ վարորդը կանգ է առել օբյեկտի մուտքի մոտ, նա լսել է մեքենաների շչակի ձայնը, և երբ դուրս է եկել խցիկից, իրեն հետևող մեքենայի վարորդներից մեկը հարցրել է, թե որ բենզալցակայանն է նա պատրաստվում գնալ:

Անդերսոնը բացատրել է, որ չի գնում բենզալցակայան, քանի որ բենզին չի փոխադրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ