Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:58 03-10-2021

Չինաստանը տիեզերական լիցքավորող սարք է մշակել արբանյակների համար

Չինաստանում գիտնականները տիեզերական լիցքավորող սարք են մշակել: Այն առաջին անգամ կցուցադրվի Չինաստանում՝ Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսում (Airshow China 2021), հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Նշվում է, որ սարքը ստեղծվել է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիայի կորպորացիային կից Շանհայի տիեզերական թռիչքների տեխնոլոգիաների ակադեմիայի (SAST) կողմից: Այն հնարավորություն կտա մինչև լիցքավորումը երկարաձգելու արբանյակների շահագործումը:

«Տիեզերական լիցքավորող սարքը հագեցած է ռադարներից և տեսախցիկներից բաղկացած նավիգացիոն համակարգով: Ցամաքային կառավարման համակարգի օգնությամբ այս սարքը կարող է ավտոմատ կերպով հետևել և մոտենալ արբանյակին, որը վառելիքի անբավարարության ազդանշան է տալիս: Արբանյակից մոտ երկու մետր հեռավորության վրա սարքը կարող է մեխանիկական թևի օգնությամբ միանալ լիցքավորման հանգույցին և ավարտել վառելիքի փոխանցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լիցքավորող սարքի գործառույթները նախագծման փուլում պարզեցվել են, որպեսզի հնարավորինս շատ վառելիք բեռնվի: Այն ունակ է տեղափոխել մինչեւ 1.3 տոննա վառելիք, ինչը սեփական քաշի կեսից ավելին է:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել