copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:31 02-11-2021

Amazon-ը կստեղծի արբանյակների իր ցանցը՝ ինտերնետի տարածման համար

Ձեռնարկատեր Ջեֆ Բեզոսի Amazon ընկերությունը կստեղծի իր արբանյակային ցանցը՝ ինտերնետը աշխարհով մեկ տարածելու համար։ Մեկ տարուց նախատեսվում է առաջին երկու Kuiper ինտերնետ արբանյակների նախատիպերի արձակումը, նախօրեին հայտնել է The Verge պարբերականը։

Արբանյակների երկու նախատիպերն էլ, որոնք կոչվում են KuiperSat-1 և KuiperSat-2, ուղեծիր դուրս կբերվեն RS1 հրթիռի միջոցով: Այն մշակվում է Կալիֆորնիայի ABL Space Systems ստարտափի կողմից: Հրթիռը կկարողանա ուղեծիր դուրս բերել մինչև 1,5 տոննա բեռ։ Մեկ արձակման արժեքը կկազմի մոտ 12 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ, Amazon-ը մտադիր է հաջորդ տասնամյակի ընթացքում տիեզերք ուղարկել 3236 արբանյակ: Սա նման է Իլոն Մասկի SpaceX-ի` Starlink-ի հայեցակարգին:

Kuiper-ի նախատիպերը կգործեն 590 կիլոմետր բարձրության վրա։

Երկրային տեխնոլոգիաները ստուգելուց հետո ընկերությունը հայտարարել է, որ իր ինտերնետի արագությունը մինչև 400 Մբիթ/վրկ է կազմում, մինչդեռ Starlink-ը գովազդում է 100-ից մինչև 200 Մբիթ/վ արագություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը