Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:08 02-10-2021

Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ձերբակալվել էր հայրենիք վերադառնալուց հետո, քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է «dw.com»-ը՝ հղում կատարելով Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիային:

Լոմջարիան հայտնել է, որ նախօրեին տեսակցել է վերջինիս՝ Ռուստավի քաղաքում գտնվող քրեակատարողական հիմնարկում: Նա պատմել, որ երբ ներս է մտել, Սահակաշվիլին բժշկի մոտ բուժզննում անցնելիս է եղել:

«Հետո մեզ հնարավորություն տրվեց զրուցել խցում: Նրա դեմ ուժ չի կիրառվել, վերաբերմունքը բավարար էր, նա բժշկական օգնության կարիք չունի: Սաակաշվիլին ասաց, որ հացադուլ է հայտարարում»,- նշել է օմբուդսմենը:

Ինչ վերաբերում է մեղադրանքին, օմբուսդսմենը տեղեկացրել է, որ Սաակաշվիլին իրեն առաջադրված մեղադրանքները համարում է քաղաքական դրդապատճառներով, իսկ իրեն՝ քաղաքական բանտարկյալ:

Լոմջարիան տեղեկացրել է, որ Սաակաշվիլին, որպես Ուկրաինայի քաղաքացի, հանդիպում է ցանկանում Ուկրաինայի հյուպատոսության ներկայացուցիչների հետ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ