copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:13 29-09-2021

Առաջարկվում է համագործակցության լայն շրջանակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն աշխատատեղեր ստեղծելու, սպաների, նրանց ընտանիքների նյութական կարիքները թեթևացնելու, սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, Արցախյան երրորդ պատերազմին մասնակցած մեր գործընկերներին, նրանց ընտանիքներին թիրախավորված օգնություն ցույց տալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է հետևյալ ծառայությունները: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «մեզ հետ համագործակցող լիցենզավորված կազմակերպության միջոցով որակյալ պահնորդական ծառայության կազմակերպում` աշխատակիցների կողմից օբյեկտների արտաքին ֆիզիկական պաշտպանվածության ապահովում,

տեսահսկման սարքավորումների գործադրմամբ, հատուկ ինտելեկտուալ ծրագրերի կիրառմամբ Հայաստանում ու արտասահմանում գտնվող օբյեկտների, այդ թվում առանձնատների ահազանգային պահպանության կազմակերպում, համապատասխան համակարգերի տեղադրում և սպասարկում,

պոլիգրաֆի կիրառմամբ հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների, հարցումների անցկացում, պոլիգրաֆով կադրային ստուգումներ` անձնակազմի առնչությունը թմրամոլությանը, մոլախաղերին և այլ իրավախախտումներին մասնակցության առումով,

4. բեռնափոխադրումների ուղեկցում, թիկնապահական ծառայության իրականացում,

5. արդեն իսկ Ձեր նախընտրած պահնորդական կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայության անվտանգության որակի աուդիտ, որը կբերի աշխատանքի արդյունավետության անհամեմատ բարձրացման, խոցելի տեղերի բացահայտման ու բացասման, անվտանգային հարցերի մեջ ներգրավված կազմի օպտիմալացման, ֆինանսական միջոցների տնտեսման,

6. գաղտնիության ռեժիմի և գաղտնի փաստաթղթերի շրջանառության կազմակերպում,

7. կոնֆիդենցիալության կանոնների խստիվ պահպանմամբ քրեական, քաղաքացիական և վարչական վարույթներով իրավաբանական և խորհրդատվական ծառայությունների մատուցում,

8. հոգեբանական, այլ նեղ մասնագիտական խորհրդատվական ծառայությունների իրականացում:

Եթե իրավաբանական և ֆիզիկական անձինք ներկա պահին չունեն առաջարկվող ծառայությունների անհրաժեշտությունը, այնուամենայնիվ առաջարկում ենք ֆինանսապես աջակցություն ցուցաբերել հասարակական կազմակերպությանը: Ձեր մասնակցությունը մեր ծրագրերին Ձեր ցանկության պարագայում կունենա հրապարակային լուսաբանում, կզետեղվի մեր տարեկան հաշվետվություններում, տեղ կգտնի միության պաշտոնական կայքում:

Առաջարկությունների փաթեթն արդեն իսկ հասցեավորված ուղարկվել է հայաստանյան շուրջ 50 խոշոր տնտեսվարողի: Մեր ծրագրերին օժանդակելու պատրաստ կազմակերպությունների ցանկը բաց է:

Մեր հասցեն է` ք. Երևան, Փ. Բուզանդի-3 (3-րդ հարկ, հեռախոս` 011 54-00-45, էլփոստ` [email protected]), ֆեյսբուքյան էջ` «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ:

Փոխանցումները կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներով`

1510053107770100 AMD, Արարատբանկ,

1510053107770158 RUB AraratBank

1510053107770101 USD

1510053107770149 EUR

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը