copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:42 26-09-2021

Թշնամիները շվարած են մնում փաշինյանական կառավարության անձեռնահասության և պարզունակության մակարդակից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

«Երբ մենք խոսում ենք Հայաստանի իշխանությունների անկարողության կամ չցանկանալու մասին, տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական ցնցումների նախաշեմին` վարելու այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է երկրի հզորացմանը` մենք նպատակ չենք հետապնդում քննադատել հանուն քննադատության, այլ գոնե ինչ -որ կերպ ազդել այն գործընթացների վրա, որոնք մեզ բոլորիս տանում են դեպի աղետ, ինչը ըստ թուրքական և ադրբեջանական սցենարների վերջնականապես կփակի Հայկական հարցը:

Անհեթեթ որոշումները, իրավիճակի անգրագետ գնահատումը, արտաքին ճակատում բացարձակապես ոչ ադեկվատ շարժումները խելագար տեմպերով գեներացնում են սպառնալիքի այնպիսի մակարդակ երկրի համար, որ նույնիսկ մեր թշնամիները շվարած են մնում փաշինյանական կառավարության անձեռնահասության և պարզունակության մակարդակից:
Վառ օրինակ է հանդիսանում ներկայիս իշխանությունների կողմից Թուրքիայից և Ադրբեջանից «խաղաղության» մշտական մուրացկանությունը: Ես բազմիցս զգուշացրել և շարունակում եմ պնդել, որ փաշինյանական իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական ագրեսորին հանդարտեցման քաղաքականությունը անխուսափելիորեն կհանգեցնի նոր կորուստների և Հայաստանի ՝ որպես հայերի ազգային օջախի գոյության, սպառնալիքի:

Եթե ցանկանում եք խաղաղություն, ապա արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի սպառնալիք ներկայացնող երկրների վրա բազմավեկտոր ճնշման սկզբունքով:
Ճնշումն ունի երեք հիմնական վեկտոր ՝ տնտեսական, ռազմական և դիվանագիտական: Եվ եթե Հայաստանը ներուժ չունի ճնշման տնտեսական և ռազմական ձևի դեպքում, ապա դիվանագիտական տեսանկյունից մենք ունենք գործունեության բավական լայն շրջանակ `գոնե փոքր ուժով գործընթացների վրա ազդելու համար:

Օրինակ՝ այժմ տարածաշրջանում ձևավորվում են կոալիցիաներ, քաղաքական կառույցներ, դաշինքներ, որոնք կոչված են դադարեցնելու կամ թուլացնելու տարածաշրջանում թուրքական ռազմաքաղաքական էքսպանսիան։ Որպես օրինակ, Հունաստանում, զորավարժություններ են անցկացվում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և հենց Հունաստանի մասնակցությամբ:

Հիմա հարցն այն է, թե ինչո՞ւ Հայաստանը, գոնե դիտորդի մակարդակով, չի մասնակցում վարժանքներին:

Կամ ինչո՞ւ Հայաստանը չի արտահայտում իր պաշտոնական վերաբերմունքը Սիրիայում թուրքական ագրեսիայի և Իդլիբում թուրքական զորքերի կենտրոնացման նկատմամբ:
Հայաստանը բազմաթիվ օրինակներ ունի Թուրքիայի վրա դիվանագիտական ճնշման մակարդակը բարձրացնելու համար:

Ինչո՞ւ է Հայաստանը անտեսում Թուրքիայի վրա իրական ճնշման սուբյեկտ դառնալու հնարավորությունը, այլ դառնում է թուրքերից «խաղաղություն» մուրացող օբյեկտ:
Հռետորական հարց է։

ՀԳ .Տպավորությունն է ձևավորվում ,որ իշխանավորները ուղղակի հրաժարվում են ընդունել իրենց քայլերի և տեսլականի ներքո գեներացվող աննախադեպ վտանգների մակարդակը։
Ապրում ենք «հպարտ» աբսուրդի և «պողպատե» անհեթեթություն հաղթարշավի երկրում ։
Մինչև ու՞ր»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր