copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:24 20-09-2021

ԱՀԿ ղեկավարը ժամանել է Քաբուլ՝ թալիբների հետ բանակցությունների համար. TOLOnews

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը պաշտոնական այցով մեկնել է Քաբուլ, հաղորդում է աֆղանական TOLOnews հեռուստաալիքը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Գեբրեյեսուսը մտադիր է բանակցություններ վարել «Թալիբան» ահաբեկչական շարժման ներկայացուցիչների հետ: Ահաբեկիչների հետ հանդիպման հիմնական թեման կլինի Համաշխարհային բանկի կողմից Աֆղանստանի առողջապահության ոլորտին ցուցաբերվող աջակցության դադարեցումը և դրա վերականգնման հնարավորությունը:

Ավելի վաղ, թալիբները հայտարարել էին, որ երկրում իշխանությունը զավթելուց հետո իրենք լիովին լուծել են կորոնավիրուսի խնդիրը: Մասնավորապես, հիվանդանոցներում այլևս ոչ մի կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա: