Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:54 19-09-2021

Նատաշա Կորոլյովան առաջին անգամ խոսել է իր դստեր մասին, որի հայրը Տարզանը չէ

Ռուսաստանցի երգչուհի Նատաշա Կորոլյովան հայտարարել է, որ դուստր ունի, որին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Նա այս մասին ասել է հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևայի «Միլիոնի գաղտնիքը» շոուի ժամանակ՝ NTV հեռուստաալիքով:

Երգչուհու ամուսինը՝ Սերգեյ Գլուշկոն, նույնպես չի իմացել, որ Կորոլյովան ևս մեկ երեխա ունի:

«Ես ունեմ դուստր, բայց այլ տղամարդուց: Աղջկաս հայրիկը Սերյոժան չէ: Հայրը՝ իմ շատ լավ ընկերն է: Ես իրականացրեցի շատ լավ մարդու, իմ ընկերոջ երազանքը: Եվ նրան հիանալի փոքրիկ՝ դուստր նվիրեցի: Ես նրան տվեցի իմ ձվաբջիջը: Ես ինքս ցնցված եմ, բայց դա տեղի ունեցավ»,- ասել է նա:

Կորոլյովայի խոսքով, իր ընկերը Կիևից տեղափոխվել է ԱՄՆ և հաջողության հասել ՏՏ ոլորտում, այժմ նրա դուստրն արդեն երկու տարեկան է:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել