-
Ներքին 4 տարի առաջ - 18:09 18-09-2021

Գյումրիում տեղի ունեցավ Թումո Գյումրիի վերակառուցված շենքի պաշտոնական բացումը. ներկա էին ԱԺ նախագահը, մարզպետը

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, տեղի ունեցավ Թումո Գյումրիի վերակառուցված շենքի պաշտոնական բացման, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին և «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության անդամներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ և այլք: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանն, իր խոսքում ներկայացրեց «Թումո Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է, Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու` ողջ երկրով մեկ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի