Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:30 05-08-2023

Գյումրիում կկայանա համահայկական 8-րդ ամառային խաղերի պաշտոնական բացումը․ գլխավոր փողոցները փակ են

Oragir.news-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օգոստոսի 5-ից 19-ը Գյումրիում անցկացվելու են համահայկան 8-րդ ամառային խաղերը։ Այսօր ժամը 21։00-ին Գյումրու քաղաքային մարզադահլիճում տեղի կունենա համահայկական 8-րդ ամառային խաղերի պաշտոնական բացումը։

Գյումրին այս միջոցառմանը պատարստվել էր հունիսից. նախ քաղաքը որոշակի իմաստով տեսքի բերվեց, մարզադաշտը հարմարեցվեց այնպես, որ մարզիկներն ու մարզասերները ոտքի վրա չմնան։

Շիրակի մարզում են աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից ժամանած հազարավոր մասնակիցներ և հյուրեր։ Երթևեկության համար փակ են քաղաքի գլխավոր փողոցները։ Միջոցառման սկիզբը ժամը 21։00-ին է, բայց հրավիրյալները մարզադաշտում պետք է լինեն 19։00-ից։

Գյումրիում այս պահին աննախադեպ տոնական աշխուժություն է. հյուրանոցներում, հյուրատներում ազատ տեղեր չեն մնացել՝ դեռևս տասը օր առաջվանից։

Միջոցառման կազմակերպիչները դեռևս չակերտները չեն բացում, բայց ասում են՝ ժամը 21։00-ին գունագեղ ու անմոռանալի շոու է սպասվում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել