copy image url
Ավելին 4 տարի առաջ - 10:59 16-09-2021

SpaceX-ը պրոթեզով աղջիկ կուղարկի տիեզերք

Գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերությունը տիեզերք կուղարկի չորս տիեզերագնաց: Այսպիսով՝ այն կդառնա երրորդ մասնավոր ընկերությունը, որը քաղաքացիական անձնակազմ է ուղարկում ուղեծիր:

Արշավախմբի անդամները տարբերվում են բոլոր նրանցից, ովքեր նախկինում եղել են տիեզերքում: Երկիրն ուղեծրից տեսնել կարող են նրանք, ովքեր նախկինում երբեք դա չէին կարող անել առողջական խնդիրների պատճառով: Խոսքը Հեյլի Արսենոյի մասին է: Մանուկ հասակում աղջիկը ոսկրերի քաղցկեղ է ունեցել: Հիվանդության պատճառով ոտքն անդամահատվել է, այժմ Արսենոն շարժվում է պրոթեզի օգնությամբ:

Տիեզերական զբոսաշրջիկների թիմի ղեկավարը 38-ամյա ամերիկացի միլիարդատեր Ջարեդ Իսակմանն է: Թռիչքի մեկ այլ անդամ է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին վետերան Քրիս Սեմբրոսկին: Առևտրային անձնակազմի չորրորդ անդամը հետազոտող և ձեռնարկատեր Սիան Պրոկտորն էր:

Անձնակազմը երեք օր կանցկացնի ուղեծրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ