Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:48 13-09-2021

Մեռյալ ծովի մոտ գտնվող լճի ջուրը արնագույն է դարձել

Աստվածաշնչյան Մովաբի շրջանում գտնվող լճի ջուրը հանկարծ փոխել է գույնը: Այն արնագույն է դարձել: Անբացատրելի բնական երեւույթի լուսանկարներն արդեն տարածվել են սոցիալական ցանցերում:

Հորդանանի ջրային ռեսուրսների և ոռոգման նախարարության պաշտոնյաներն արդեն վերցրել են ջրի նմուշներ կարմրած ծովածոցից: Այն գտնվում է անմիջապես Հորդանանի հետ սահմանին:

Ըստ Հորդանան գետի Հարավային հովտի գյուղատնտեսության տնօրեն Յասին ալ-Քասասբեհի՝ այս երևույթը տեղի է ունենում ծովերի մոտակայքում գտնվող լճակներում: Ինչպես նշում է Roya News-ը, դա պայմանավորված է որոշակի տեսակի բակտերիաների եւ կարմիր ջրիմուռների առկայությամբ: Նրանք փոխում են գույնը արեւի լույսի ազդեցությամբ։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչու է ջուրը կարմիր դարձել միայն այս լճում, մինչդեռ այս երևույթը չի նկատվել ջրային այլ տարածքներում:

Հետաքրքիր է, որ արնագույն ջրերը կարևոր նշանակություն ունեն Հին Կտակարանում՝ խորհրդանշելով 10 պատիժներից մեկը, որը Աստված ուարկել էր Եգիպտական ​​փարավոնին՝ հրեաներին ստրկությունից ազատելու համար: Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ Աստված Նեղոս գետի ջրերը արյան էր վերածել: Նա սպանել էր ձկներին և թույլ չէր տվել, որ եգիպտացիները կեղտոտ ջուր խմեն:

Հետաքրքիր է նաև, որ Մեռյալ ծովի արևելյան ափերը, որտեղ գտնվում է տարօրինակ լճակը, գտնվում են այնտեղ, որտեղ գտնվել են Սոդոմ և Գոմոր քաղաքները: Այդ քաղաքներն Աստված, ըստ աստվածաշնչյան պատմության, կործանվել է բնակիչների մեղքերի համար, մասնավորապես ՝ անառակության համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան