Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:13 09-09-2021

Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրացվել է սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի ոլորտում. Վիճվարչություն

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. օգոստոսը 2020թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 8.8 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.4 %:

Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի ոլորտում, մասնավորապես նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ գնաճը կազմել է 15.1 %, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ՝ 0.6 %:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում, 2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ, սպառողական գներն աճել են 0.2-0.6 %-ով, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում:

Մայրաքաղաքում նույն ժամանակահատվածում սպառողական գներն աճել են 0.4 %-ով, ինչին մեծապես նպաստել են մսի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի ապրանքախմբերում գրանցված 0.7-5.1 % գնաճերը:

Մասնավորապես, բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին, 2020թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 66.4 %, իսկ մրգի ապրանքախմբում՝ 8.7 % գնաճ: Մսամթերքի ոլորտում գրանցվել է 9.9 %, իսկ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում՝ 12.2 % աճ, 46.5 %-ով էլ աճել է ձվի գինը:

Գնաճի բարձր ցուցանիշով երկրորդ տեղում է հագուստի և կոշիկի ոլորտը, որի աճը 2020թ. օգոստոսի նկատմամբ կազմում է 10.3 %, նույն ժամանակահատվածի համար 10 % գնաճ է գնացվել տրասպորտի ոլորտում, 9.3 %-էլ՝ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների բնագավառում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել