copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:22 07-09-2021

Աֆղանստանում ահաբեկչությունը հնարավոր չէ հաղթահարել առանց ինստիտուտների ստեղծման. Թոնի Բլեր

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, որը գլխավորել է բրիտանական կառավարությունը 1997-2007 թվականներին, հանդես է եկել ի պաշտպանություն Աֆղանստանում օտարերկրյա ռազմական ներկայության: Բլերը ելույթ է ունեցել Լոնդոնում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների 20-րդ տարելիցի կապակցությամբ:

Թոնի Բլերը կարծում է, որ ահաբեկչության դեմ պայքարն ինքնին չի կարող վերացնել ահաբեկչական սպառնալիքը: Դա հաստատում է նաև թալիբների ազդեցության արագ վերականգնումը՝ Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո:

Բլերը, ով գլխավորել է բրիտանական կառավարությունը 2001 թվականին, երբ միջազգային կոալիցիան զորքեր մտցրեց Աֆղանստան, առաջարկում է հստակ որոշել ահաբեկչության նոր վերելքին հակազդելու միջոցները:
Աֆղանստանի վերակառուցումը ձախողվեց ոչ թե այն պատճառով, որ աֆղան ժողովուրդը չէր ցանկանում վերակառուցում, այլ այն պատճառով, որ երկրի կառավարման համար չստեղծվեցին արդյունավետ պետական ​​ինստիտուտներ և չհաղթահարվեց բազմամյա կոռուպցիան, կարծում է Բլերը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել