copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:18 07-09-2021

Եռակողմ հուշագիր` Ֆինանսների նախարարության, Եվրասիական զարգացման բանկի և Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության միջև

Ֆինանսների նախարարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության (АКРА) միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը եւ АКРА գործակալության խորհրդի նախագահ Միխայիլ Սուխովը:

Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից:

Հուշագրի շրջանակներում կողմերը սահմանում են համագործակցության հետեւյալ ոլորտները՝ Հայաստանի Հանրապետությանը սուվերեն վարկային վարկանիշի շնորհում, վարկանիշային ծառայությունների մատչելիության ապահովում, ներառյալ՝ ՀՀ ֆինանսական շուկայի ռեզիդենտ ընկերությունների՝ АКРА վարկային վարկանիշներով գնահատում, ՀՀ թողարկած պարտատոմսերին վարկային վարկանիշների տրամադրում՝ ԵԱԶԲ-ի հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում շահավետ պայմաններով:

Միջոցառման ավարտին Նախարար Խաչատրյանն արդյունավետ է գնահատել Եվրասիական զարգացման բանկի հետ իրականացված բազմաթիվ համատեղ ծրագրերը, Հայաստանի հետ ունեցած համագործակցությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ ԵԱԶԲ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր եւ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»