Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:29 01-09-2021

Թալիբները Քաբուլում «դռնից դուռ» մաքրում են

«Թալիբան» շարժման զինյալները սկսել են հաշվեհարդար տեսնել Աֆղանստանում ԱՄՆ դաշնակիցների հետ այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները լքել են երկիրը: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով աֆղանցուն, որն օգնել է Միացյալ Նահանգների բանակին:

Տղամարդը հեռուստաալիքին տրամադրել է ձայնագրություն, որի վրա լսվում են կրակոցների ձայները:

«Կարծում եմ, որ հակամարտություն կա թալիբների ներսում, և ես գաղափար չունեմ, թե որտեղ եմ գտնվում: Ամենուր լսում եմ կրակոցի ձայներ: Ես չգիտեմ, թե ինչպես հեռանալ»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ իշխանությունները «Թալիբանին» տրամադրել են Միացյալ Նահանգների հետ համագործակցող կամ «Գրին քարտեր» ունեցող աֆղանցիների ցուցակը, որպեսզի նրանց չխանգարեն լքել երկիրը և թույլ տան ապահովել մուտքը Քաբուլի օդանավակայան:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա