copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 08-07-2025

Նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից և նույն դռնով էլ հեռանում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ վերջին օրերին առավոտից երեկո ԱԺ-ում է՝ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ներկայացնում, աննախանձելի վիճակում է հայտնվել: Քաղաքական խայտառակ պատվերները կատարելու պատճառով ուղղակի երեսը չի բռնում «մարդամեջ» դուրս գալ` խուսափում է շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։

Նա նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից եւ նույն դռնով էլ հեռանում՝ չշփվելով անգամ պատգամավորների հետ։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն էլ բարվոք վիճակում չեն` երեկվա քննարկմանը հաշված իշխանականներ էին մասնակցում: Նրանց մեծ մասը հասկանում է, թե ինչ փորձանքի մեջ է հայտնվել, բայց գիտեն, որ երկրում գլխավոր դատախազն ու գլխավոր բռնողը ոչ թե այս շփոթված աղջիկն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, որն արդեն իր համար նահանջի տեղ չի թողել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ