copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:42 31-08-2021

ՀՀ-ն 11.600 եվրո փոխհատուցում կտրամադրի Ալեքսանդր Արզումանյանին. ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2021-ի օգոստոսի 31-ին հրապարակել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցի վերաբերյալ դատավճիռը:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայցադիմումն (թիվ 63845/09) ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2009-ի նոյեմբերի 2-ին դատարան է ներկայացել ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Արզումանյանը:

Որոշումը ՀՀ կառավարությանը կծանուցի հայցվորի՝ խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին:

Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի վիճելի նախագահի ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար, որով գործ է հարուցվել Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով վճռել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտվել է, և համապատասխան փոխհատուցում պետք է տրվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

«Եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով (Մարտի 1-ի գործ) վճռել է ճանաչել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում և տալ համապատասխան փոխհատուցում: Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրել ենք ես և Վահե Գրիգորյանը»,- գրել է Լիպարիտ Սիմոնյանը:

Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը, և պետական բյուջեից ՀՀ կառավարությունը Ալեքսանդր Արզումանյանին պետք է վճարի 9.000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 2.600 եվրո` նրա կատարած ծախսերի դիմաց։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում