copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:34 17-04-2026

ՄԻԵԴ-ը «Էլեկտրիկ Երևանի» գործով ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել․ 3 անձի ազատության իրավունք խախտվել է․ Հետք

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ՝ 2026թ․ ապրիլի 16-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել։ Արձանագրվել է Դավիթ Սելիմյանի, Տարոն Սիմոնյանի և Արինե Սուքիասյանի ազատության իրավունքի խախտումը։

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 6750 եվրո փոխհատուցել՝ յուրաքանչյուրին 2000 եվրո ոչ նյութական վնասի, 250 եվրո՝ դատական ծախսերի համար։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Դիմողներն առանձին գանգատներ են ներկայացրել, սակայն, ՄԻԵԴ-ը, հաշվի առնելով բարձրացված հարցերի նմանությունը, միավորել է դրանք և կայացրել մեկ որոշում՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Գործը վերաբերում է 2015թ. հունիսին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի ընթացքում տեղի ունեցած դեպքերին։ Այդ օրը Դ․ Սելիմյանին և բողոքի ակցիայի այլ մասնակիցների, Բաղրամյան պողոտայից բռնությամբ տեղափոխել են ոստիկանության բաժին և այնտեղ ապօրինաբար պահել մոտ 10 ժամ։

ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ չկան տվյալներ, որ անձանց ոստիկանությունում պահել են «բերման ենթարկելու» կարգին համապատասխան։ Կառավարության փաստարկներից և քննության նյութերից պարզվել է, որ 3-ժամյա ժամկետը լրանալուց հետո, որպես «բերման ենթարկված», ցուցարարները պետք է ազատ արձակվեին, քանի որ չի եղել որևէ հիմնավոր կասկած հանցագործություն կատարելու մասով, որով կարող էր արդարացվել նրանց ոստիկանությունում պահելը։ Չի եղել նաև հիմք ենթադրելու, որ ձերբակալված անձինք ազատ էին լքելու ոստիկանության բաժինը։
ՄԻԵԴ-ն այս գործով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Իշխանյանին վճարել 4,600 եվրո ոչ նյութական վնասի և 1500 եվրո՝ դատական ծախսերի համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում