Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:17 30-08-2021

Իսրայելում 12 տարեկանից բարձր բոլոր բնակիչներին կառաջարկվի պատվաստանյութի երրորդ դեղաչափ

Իսրայելում 12 տարեկանից բարձր բոլոր բնակիչները, ովքեր պատվաստվել են COVID-19-ի դեմ, կիրակի օրվանից իրավունք ունեն ստանալու պատվաստանյութի երրորդ դեղաչափը, որը, մասնագետների կարծիքով, պետք է հավելյալ ամրապնդի իմունիտետը:

Ավելի վաղ կրկնակի պատվաստումը բաց էր տարեցների և քրոնիկ հիվանդություններով տառապողների համար: Աստիճանաբար երրորդ դեղաչափ ստանալու տարիքային սահմանափակումը կրճատվել է. վերջին ժամանակներս դա 30 տարեկանն էր:

Իսրայելի առողջապահության նախարարության ներկայացուցիչներն իրենց որոշումը բացատրել են երկու հանգամանքով: Նախ, ինչպես նշել է նաև երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթը, կրկնապատվաստումը զգալիորեն նվազեցրել է հիվանդության լուրջ դեպքերի թիվը: Երկրորդ՝ նախնական տվյալները ցույց են տվել, որ Pfizer պատվաստանյութից (հենց դրանով է պատվաստվել իսրայելցիների ճնշող մեծամասնությունը) ստեղծվող պաշտպանությունը թուլացել է երկրորդ պատվաստումից մոտ վեց ամիս անց: Դրանով է նաև բացատրվում Իսրայելում պատվաստվածների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի աճը:

Ներկա պահին արդեն Իսրայելի 2 միլիոն բնակիչներ՝ ավելի քան 20 տոկոսը, արդեն ստացել են պատվաստանյութի երրորդ դեղաչափը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան