copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 20:57 28-08-2021

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մասնակցել է քրդերի շուրջպարին

Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտնվել է քրդական և թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի հարավարևմտյան Հաքքարի նահանգ կատարած եռօրյա այցի ընթացքում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Թուրքիայի նախկին վարչապետը քրդական երաժշտության ներքո մասնակցում քրդական շուրջպարին։

Դեպքը տեղի է ունեցել Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի քրդաբնակ Բավը գյուղի ճամբարում։ Ընդ որում Դավութօղլուն մասնակցում էի շուրջպարին տեղի քրդական աշիրեթի ներկայացուցիչների հետ։ Թուրքական աղբյուրը նշում է, որ Բավը գյուղի բնակչությունը իրեն համարում է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասութ Բարզանիի ընտանիքի անդամ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել