Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 23:38 24-04-2026

Գյումրիում ջահերով երթը մեկնարկեց Թուրքիայի և քրդերի դրոշները վառելով

Անահիտ Չալիկյան

Լրագրող

«Պայքարը շարունակվում է. մեկ դատ, մեկ պայքար» կարգախոսներով է իրականացվել այս տարվա ջահերով երթը։

Գյումրիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ կազմակերպված ջահերով երթը մեկնարկեց Թուրքիայի և քրդերի դրոշները վառելով։ Երթի մասնակիցները հավաքվել էին Շառլ Ազանվուրի անվան հրապարակում, որտեղ հնչել են հայրենասիրական երգեր, ոգեկոչման խոսքեր։

Թուրքիայի և քրդերի դրոշները վառելուց հետո հարյուրավոր քաղաքացիներ ջահերով քայլերթով շարժվել են Բագրատունյաց պուրակ` մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատքւցելու։ Երթի ընթացքում մասնակիցները վանկարկել են ազգային ու պահանջատիրական կարգախոսներ։

Ամեն տարի ապրիլի 24-ին նախորդող ժամերին Գյումրիում անցկացվող ջահերով երթը համախմբում է տարբեր տարիքի քաղաքացիների, երիտասարդական խմբերի։ Այս տարվա միջոցառումն էլ անցել է մեծ մասնակցությամբ։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը