Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:53 26-08-2021

Սերժ Սարգսյանը դեռևս 2018 թ. ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում. Փաշինյան

Ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, այո՛, մենք մեծ հաշվով ներքին խնդիր չենք ունեցել, այսօր չունենք և չենք էլ ունենա, իսկ այն մարդիկ, որոնք խոսում են ներքին ճգնաժամերի մասին, արտաքին ճգնաժամերի հույս ունեն, որի ֆոնին կփորձեն ներքաղաքական գրոհ կազմակերպել, այնպիսի գրոհ, ինչպիսին փորձել են կազմակերպել նոյեմբերի 10-ին: ԱԺ-ի իր եզրափակիչ ելույթում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ԱԺ դահլիճում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կառավարությունը ժողովրդի թիկունքում ինչ որ բան է արել. «Դեկտեմբերի 19-ին ես ուղերձով եմ հանդես եկել և խոսել Գորիս-Կապան հատվածում խնդիրների մասին, ասել եմ, որ այդտեղ խնդիր ունենք, և մենք քաղաքական որոշում ենք կայացրել, որի պատասխանատվությունն ամբողջովին ինձ վրա եմ վերցնում: Երեկվա ելույթներում նշվեց նաև, որ այսօրվա կառավարությունը, մեր ժողովրդի զգոնությունը բթացնելով, փորձ է անում հավատացնել, որ ամեն ինչ լավ է: Ընդհակառակը՝ մենք ասում ենք և ահազանգում, որ մեր երկրի առաջ լրջագույն մարտահարավերներ կան, այդ պատճառով մենք ընդդիմության մեր գործընկերներին կոչ ենք անում կառուցողական դաշտում միասին աշխատել, որպեսզի միասնաբար դիմագրավենք այդ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ապա, ըստ Փաշինյանի, դրանք հնչում են շատ վաղուց, դրանք մեր առաջ քաշած՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգին հարվածելու և մեզ այդ օրակարգից շեղելու նպատակ ունեն:

«Ի սկզբանե փորձ էր արվում, նաև այստեղ գտնվող մի շարք ուժերի կողմից, տպավորություն ստեղծել, որ դեմարկացիան և դելիմիտացիան Հայաստանին պարտադրվող դավաճանական օրակարգ է, երբ մենք հետևողական ու հստակ ասացինք, որ մենք ենք շահագրգռված այդ օրակարգով ու գնում ենք դրան, պետք է նկատած լինեք, որ Բաքվից այլևս չեն հնչում հայտարարություններ դրանց մասին, ընդհակառակը, փորձ է արվում դուրս բերել այդ հարցն օրակարգից: Մեզ այսօր ասում են, որ բանակցային գործընթացը ձախողել ենք, սակայն Սերժ Սարգսյանը դեռևս 2018 թ. ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի հստակ՝ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են ու անընդունելի մեզ համար, դե եկեք պատասխան տվեք, թե ոնց եք այդ բանակցային գործընթացը տարել տասնյակ տարիներ, որ հասցրել եք դրան, որ Ադրբեջանը նստի բանակցային սեղանի շուրջն ու այդպիսի անընդունելի և անիրատեսական պահանջներ ներկայացնի»:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի որոշման՝ վարչապետը նշեց, որ, այո՛, շատերն իսկապես տեղյակ չեն եղել փաստաթղթի ու որոշման մասին. «Այդ օրը կայացրել եմ որոշում և ինձ վրա եմ վերցրել դրա պատասխանատվությունը, ինձ համար շոկ էր, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդիկ, հիմնականում կանայք մոտենում ու շնորհակալություն էին հայտնում՝այդ թուղթը ստորագրելու համար, ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում այդ թուղթը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել