Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 12:31 17-05-2022

Չի կարելի երկու տարի խաղալ զոհվածների ծնողների նյարդերի հետ. Կարին Տոնոյան

«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը զոհված զինծառայողների ծնողների հետ Վերաքննիչ դատարանի մոտ է։ Oragir.news-ի հետ զրույցում նա հայտնեց, որ դատախազը նիստին չէր ներկայացել։

«Հիմա մենք փակել ենք փողոցը և պահանջում ենք, որ դատախազը ներկայանա, և նիստն այսօր տեղի ունենա ու շարունակվի։ Դատախազն ասել է, որ ինքը ծանուցված չի եղել, որ նիստ է տեղի ունենալու, իսկ դատավորը դահլիճում մեզ խաբեց՝ ասելով, որ դատախազին տեղեկացրել են նիստի մասին։ Արդեն որերորդ օրն է, որ մեզ խաբում են։ Մենք էլ համբերություն չունենք, այսօր պետք է գան, դատը շարունակեն այստեղ, կամ թող հիմա դատավորը դուրս գա։ Առաջին նիստի ժամանակ մեզ ոչ մի բան չէին ծանուցել, անգամ մեղադրող կողմին չէին ծանուցել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ նիստ էին կայացրել՝ առանց մեղադրող կողմի։ Երկու տարի է՝ մեզ գժվացրին արդեն, հիմա թող դատավորը գա, բոլորիցս ներողություն խնդրի, ու ասի, որ իրենք են մեղավոր, որ չեն ծանուցել դատախազին կամ ակնհայտ է, որ ինչ-որ տեղից նրանց հրահանգ ունեն, որ ձգձգեն այս գործը»։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ նրանց պահանջն է՝ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն, իսկ զոհված զինծառայողների մի շարք ծնողներ՝ որպես տուժող կողմի իրավահաջորդ (հարազատների միջնորդությունը բավարարվել է) , այնուհետև Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու գործընթաց լինի։ Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը վերցրել, ուղարկել է ՔԿ վարույթին։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի