Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:27 24-08-2021

Թալիբները տիրացել են Պենտագոնի ինքնաթիռներին և հրթիռներին․ Al-Arabiya

«Թալիբան» ահաբեկչական շարժումը տիրացել է ամերիկյան ոչ մեծ թվով ինքնաթիռների, ռազմական ուղղաթիռների և հակատանկային հրթիռների, հաղորդել են Al-Arabiya հեռուստաալիքի աղբյուրները:

Ինչպես նշել են հեռուստաալիքի զրուցակիցները, նույնիսկ փոքր քանակությամբ զենքի առգրավումը մտահոգում է Միացյալ Նահանգների ղեկավարությանը:

Միացյալ Նահանգները սպասում են տարհանման ավարտին, որպեսզի որոշ գործողություններ իրականացնելու որոշում կայացնեն, որոնց թվում դիտարկվում է նաև պահեստների ռմբակոծումը, նշել են աղբյուրները:

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը դեռ որոշում չի կայացրել զենքի վերացման կոնկրետ քայլերի վերաբերյալ: Աղբյուրները նշում են, որ թալիբները կարող են դժվարություններ ունենալ ուղղաթիռները և ինքնաթիռները օգտագործելու փորձի ժամանակ, քանի որ նրանք օդաչուներ չունեն և նրանց հասանելի չէ տեխնիկական սպասարկումը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի