copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:53 19-08-2021

Կազանում անցկացվելու է Շոյգուի նկարների ցուցահանդեսը

Կազանի Կրեմլում բացվելու է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, Ռուսաստանի աշխարհագրական ընկերության նախագահ Սերգեյ Շոյգուի արվեստի գործերի ցուցահանդեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ստեղծագործություն հանուն կյանքի» ցուցահանդեսը բացվելու է օգոստոսի 21-ին Կազանի Կրեմլում՝ «Խազինե» ազգային պատկերասրահում:

«Այցելուները կարող են տեսնել 100 աշխատանք՝ 83 գեղանկար և 17 դեկորատիվ փայտագործություն: Հաջորդ տարի ցուցանմուշների մի մասը կվաճառվի աճուրդով, իսկ հասույթը կտրամադրվի ծանր հիվանդ երեխաներին օգնելու համար»,- ասել են Ռուսաստանի աշխարհագրական ընկերությունից: Նրանք հավելել են, որ Շոյգուի աշխատանքները Սիբիրի բնանկարներ են՝ նկարված տարբեր տեխնիկայով՝ մատիտ, թանաք, ածուխ, ջրաներկ, յուղ, ինչպես նաև փայտե ծաղկամաններ, զարդատուփեր և քանդակներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովը և Ռուսաստանի աշխարհագրական ընկերության առաջին փոխնախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Կասիմովը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել