Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:03 16-08-2021

Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել Ուզբեկստանում

Ուզբեկստանի Սուրխանդարիա շրջանում Աֆղանստանի ռազմաօդային ուժերի նույնականացման նշաններով ինքնաթիռ է ընկել: Դա տեղի է ունեցել երկու երկրների սահմանին:

Այժմ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է ենթադրաբար աֆղանական ինքնաթիռի կործանման մասին հաղորդումները: Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 15 -ին։ Այս մասին հայտնում է Gazeta.uz թերթը: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, ինչպես նաև տեսանյութեր: Դրանցում երևում են կործանված ինքնաթիռի հատվածները և առնվազն մեկ զոհ:

Կիրակի օրը հայտնի է դարձել, որ «Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալներն առանց կռվի գրավել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Նախագահ Աշրաֆ Հանին, ով խոստացել էր իր հայրենիքը փրկել թալիբներից, փախել է անհայտ ուղղությամբ: ԶԼՄ -ների տեղեկությունների համաձայն՝ նա պետք է նախ այցելեր Դուշանբե, իսկ հետո թռչեր Օման: Այլ տեղեկությունների համաձայն՝ քաղաքական գործիչը մեկնել է Ուզբեկստան:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.