Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:10 14-08-2021

Ավարտվել է Սփյուռքի պատանիների ամենասիրելի ծրագիրը՝ «Քայլ դեպի տունը»

Ավարտվել է Սփյուռքի պատանիների ամենասիրելի ծրագիրը՝ «Քայլ դեպի տունը»: Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցեց շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 25 երկրից: Այդ մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Վերջին փուլի մասնակիցներին հաջողություն է մաղթել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի նրանց համար: Փակման արարողության ընթացքում մասնակիցները երգել են, պարել, կիսվել իրենց տպավորություններով և վառել են ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

«Քայլ դեպի տուն»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը: