copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 23:17 13-08-2021

Խոակին Կապառոսը Էդուարդ Մարկարովի հետ լուսանկար է հրապարակել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդիպել է «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարովի հետ եւ լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքում՝ գրելով․

«Էդուարդ Մարկարով՝ հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը։ Խորհրդային Միության չեմպիոն ու գավաթակիր «Արարատի» հետ 1973-ին, 1966-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1975-ի Չեմպիոնների գավաթում «Արարատի» հետ հաղթել է «Բավարիային»՝ 1։0 ։ «Բավարիայում» խաղում էին աշխարհի վեց չեմպիոններ, Դանիայի ու Շվեդիայի հավաքականների լավագույն խաղացողները»։

Էդուարդ Մարկարովն այժմ Հայաստանի գավաթակիր ու փոխչեմպիոն Երեւանի «Նոայի» նախագահի խորհրդականն է։

Ամենից շատ դիտված