copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:20 02-07-2023

Կառավարությունը ռեկորդային կարճ՝ 13 րոպեանոց նիստեր է անցկացնում․ քաղհասարակությունը լռում է

Վերջին մի քանի տարիների ընթացքում կառավարության նիստերն ընթացում են ռեկորդային արագությամբ։ Եթե նախկինում կառավարության նիստերը շարունակվում էին մի քանի ժամ, ապա վերջին տարիներին դրանք տևում են առավելագույնը 1-2 ժամ, իսկ հունիսի 8-ի նիստը, որի օրակարգում 44 հարց էր, որոնցից 41-ը չզեկուցվող է եղել, ևս 1-ը գաղտնի, տևել է ընդամենը 13 րոպե։

Կառավարության նիստերում զեկուցվող հարցերն առհասարակ բացառիկ են դարձել, օրինակ հունիսի 1-ի նիստի օրակարգում 68 հարցից 65-ը չի զեկուցվել, հունիսի 16-ին 39 հարցից միայն 2-ն է զեկուցվել, 35-ը չզեկուցվող է եղել, ևս 2-ը՝ գաղտնի։ Պատկերը նույնն է եղել նաև մյուս օրերին։ Առհասարակ, տպավորություն է, որ կառավարության անդամները նիստերին ներկայանում են ներկա ստանալու ու չզեկուցվող հարցերը հաստատելու։

Oragir.News-ի հետ զրույցում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանն ասաց, որ խնդրահարույց է համարում, որ հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում կտրուկ աճել են դռնփակ նիստերում քննարկվող հարցերը։ «Կան նաև հարցեր, որոնք չեն էլ քննարկվում։ Դրանք պարզապես հաստատվում են կառավարության նիստում և դրանց քննարկումների փուլին նույնպես անհաղորդ է մնում հասարակությունը։ Լրագրողների ու քաղհասարակության խնդիրն է պահանջել հիմնավորումներ ու բացատրություններ, թե ինչու է այս կամ այն հարցը, որը կարող է հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնել և հանրային շահերին առնչվել՝ քննարկվում փակ դռների հետևում»։

Հարցրինք, թե հատկապես իրենց հասարակական կազմակերպությունը այս հարցով դիմե՞լ է, կառավարությանը, կամ նկատե՞լ են, որ քաղհասարակության ներկայացուցիչները բարձրաձայնեն այդ հարցը։
Դոյդոյանն ասաց, որ հանրային քննարկում ժամանակ առ ժամանակ լինում է։ «Մենք հարցումներ ենք գրում կառավարությանը, բայց ցավոք որևէ փոփոխության պրակտիկ մակարդակում չի եղել, ավելին, դռնփակ նիստերում քննարկվող հարցերը ավելանում են։ Ավելին, հակառակ տենդենցն է գնում։ Իհարկե, ամեն հարցի դռնփակությունը որոշվում է առանձին, ըստ անհրաժեշտության, թե ինչքանով դա պետությանն ու պետական շահերին առնչվող է, որքանով է դա պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակում։ Իհարկե, առանց հիմնավորման չեն կարող անել, բայց այդ հիմնավորումները հաճախ չեն տրվում հասարակությանը։ Այսինքն, հասարակությունը չի ստանում բացատրություն, թե ինչու է այս կամ այն հարցը գաղտնի քննարկվել։ Այնպես որ շատ կարևոր հարց է, որը պետք է պահել օրակարգում»։

Հարցրինք, թե հնարավո՞ր է, որ 44 հարցից 41-42-ը պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակեն ՝ Դոյդոյանն ասաց՝ պետք է հարցում գրել կառավարությանը, թող իրենք բացատրեն։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի