copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:49 09-08-2021

Երկրպագուները կշտամբել են Մադոննային՝ Քարդաշյանին պատճենելու համար

Ամերիկացի երգչուհի Մադոննայի երկրպագուներին անհանգստացրել է Instagram սոցիալական ցանցի իր էջում էրգչուհու հրապարակած լուսանկարը։

Երկրպագուները ուշադրություն են դարձրել երգչուհու այտերին և կշտամբել են նրան արտաքնապես Քիմ Քարդաշյանի ոճը պատճենելու համար։

Երկրպագուները քննադատել են Մադոննային դեմքի պլաստիկ վիրահատության և լուսանկարները մշակելու նրա մոլուցքի համար:

«Մադոննա Քարդաշյա՞ն», «Փորձում ես նմանվել Քարդաշյանի՞ն», «Դադարիր ընդօրինակելՔիմին: Մոռացե՞լ ես, որ դու Մադոննան ես», - գրում են օգտատերերը: