copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:29 22-02-2022

Քլոե Քարդաշյանին մեղադրել են մանկական լուսանկարի ֆիլտրերի համար

Քլոե Քարդաշյանն Instagram-ում իր զարմուհու՝ Չիկագոյի հետ նկար է հրապարակել։ Լուսանկարը մշակելու համար մոդելն օգտագործել է ֆիլտր, ինչի արդյունքում չորսամյա աղջիկը տարիքով շատ ավելի մեծ է երևում։ Երկրպագուները քննադատել են աստղին նոր լուսանկարի համար, հայտնում է Australia News.com-ը:
Սոցցանցում Քլոե Քարդաշյանի բաժանորդներ հարձակվել են նրա վրա՝ ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի դստեր հետ լուսանկարի համար։ Նրանց կարծիքով՝ երեխաների նկարները չի կարելի ֆիլտրել, քանի որ նրանց դեմքը շատ է աղավաղվում։ Աղջկա շուրթերն ավելի փքուն են դարձել, աչքերին ստվերաներկ է հայտնվել, իսկ թարթիրները կարծես երկարացված լինեն։ «Չափազանց կեղծ է, զզվելի է»,- գրել են հետևորդները։
Դժգոհների շարքերը համալրել է Չիկագոյի հայրը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։ «Այս լուսանկարները չափազանց հասուն են իմ փոքրիկ աղջկա համար»,- գրել է կատարողը։
Բացասական մեկնաբանությունների պատճառով Քլոե Քարդաշյանը ստիպված է եղել ջնջել գրառումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ