Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:15 05-08-2021

Իշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ անընդմեջ չընտրվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում

Իշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ անընդմեջ չընտրվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։

Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ, կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ քվեարկությամբ չէր ընտրվել, չէր բավարարել մեկ ձայն: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ կապահովեն անհրաժեշտ նվազագույն ձայները, որ Սաղաթելյանն ընտրվի: «Հայաստան» խմբակցությունից մեկ պատգամավոր հանրապետությունում չէր և, հետևաբար չէր մասնակցել քվեարկությանը: ՔՊ-ից վստահեցրին, որ իրենք քվեարկելիս հաշվի են առել նաև բացակա պատգամավորի հանգամանքը՝ ավելացրել են քվեարկողների թիվը, որ ապահովեն Սաղաթելյանի ընտրությունը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան