Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:16 03-08-2021

Պենտագոնի անվտանգության աշխատակիցների վրա հարձակում գործած անձն սպանվել է

Անհայտ անձը գնդակահարվել է Պենտագոնի անվտանգության աշխատակիցների վրա համալիրի տարանցիկ կենտրոնի մուտքի մոտ զինված հարձակման փորձի ժամանակ, Twitter- ում հայտնել է Պենտագոնում Politico-ի թղթակից Լարա Սելիգմանը:

PFPA [Պենտագոնի անվտանգության ծառայություն] - ի պաշտոնյան ինձ տեղեկացրեց, որ հրաձիգը գնդակահարվել է Պենտագոնի անվտանգության աշխատակցի կողմից և չի մտել շենք: Մեկ այլ սպա վիրավորվել է և տեղափոխվել բժշկական օգնություն ստանալու: Դեպքի վայրն այժմ ապահով է, բայց առայժմ բոլորը պետք է մնան շենքի ներսում», - գրել է Սելիգմանը:

Թղթակիցը պարզաբանել է, որ տեղեկատվությունը դեռ նախնական է: