copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:13 03-08-2021

Ադրբեջանցիների կրակոցներից վնասված ավտոմեքենայի դեպքով քրեական գործ է հարուցվել

Հակառակորդի կրակոցներից վնասված ավտոմեքենայի դեպքով քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` ներկայացնելով դեպքի մանրամասները։

Նշվում է, որ 2021թ. հուլիսի 31-ին` ժամը 18:30-ի սահմաններում հակառակորդի անհայտ զինծառայողները դեռևս տեսակը չպարզված հրազեններից կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող, ավտոմոբիլային ջոկի ավագ վարորդ, պայմանագրային զինծառայող Ա.Պողոսյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Սակայն նրանք իրենց կամքից անկախ հանգամանքներով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ Արձակված կրակոցների հետևանքով վնասվել է վերը նշված ավտոմեքենան, որի հետևանքով զգալի չափերով նյութական վնաս է պատճառվել զորամասին: Պողոսյանը վնասվածքներ չի ստացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 13-րդ կետերով (սպանության փորձ` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր